Հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 5, 2011 11:56
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.55-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ սև գույնի «Նիվա»  մակնիշի ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխել մոտ 40  տարեկան տղամարդու դիակ` հոնքերի հատման մասում կտրած վնասվածքի հետքերով (ավտոմեքենայի վարորդը մեքենան թողել էր հիվանդանոցի բակում և հեռացել):
Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Հայկ Հովակիմյանի դիակը:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի մոտակայքում 24-ամյա Հրանտ Ալոյանը  վիճաբանել է Հովակիմյանի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Ալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական  գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply