Անհետացման վտանգի տակ գտնվող թռչնատեսակների թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2011 10:50

Հայաստանում անհետացման վտանգի տակ գտնվող թռչնատեսակների թիվն ավելացել է 29-ով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տանյա Դանիելյանը, նախկին «Կարմիր գրքի»’ 67 տեսակի փոխարեն’ 2010 թվականին հրատարակված «Կարմիր գրքում» գրանցված է ոչնչացման եզրին գտնվող 96 թռչնատեսակ:

Հայաստանն ունի բավականին յուրատեսակ բնություն. եթե ամբողջ Եվրոպայում հաշվառված է շուրջ 500 թռչնատեսակ, ապա Հայաստանում այդ թիվը հասնում է 351-ի, որոնց պահպանման համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր: Թռչունների անհետացման հիմնական պատճառներից են կլիմայի փոփոխությունը, մարդու գործունեությունը: Ըստ Տ. Դանիելյանի’ բնության նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխության դեպքում ուշագրավ արդյունքների կհասնենք, այդ իսկ պատճառով այժմ շատացել են բնության պահպանվող տարածքները: Դրանց լուրջ պահպանության դեպքում սա իր մեծ ազդեցությունը կթողնի թռչնատեսակների վերականգնման վրա:

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply