Պատգամավորն իր աշխատավարձը փոխանցել է Վճռաբեկ դատարանի նախագահին, որ փակի նրա ախորժակը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 10:30
Քաղաքական պայքարը, որի պատրանքը ստեղծվել է երկրում վերջին շրջանում, ուղղված է միայն դատական բարեփոխումներին: Հոկտեմբերի 4-ին նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը: Առավել օգուտը, ըստ պատգամավորի, ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ու նույն դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
«Նրանց անձնական շահերից ելնելով են կայացվում վճիռների մեծ մասը: Նրանց հրահանգին չենթարկվող դատավորները պարզապես ազատվում են աշխատանքից»,- ասել է Մելիքյանը:
«Մանր գողություններն ու խախտումները պատժվում են օրենքով, իսկ խոշոր գողությունների մեջ մեղավոր անձինք եւ նրանք, ում խղճին է ծանրացած մեր բանակում զինվորների մահը, մնում են ազատության մեջ»,- ասել է Մելիքյանը:
Նրա խոսքով, ինքը դեռ 2010թ. օգոստոսին խնդրել է իր աշխատավարձը փոխանցել Արման Մկրտումյանին, որ «ինչ-որ կերպ փակի նրա ախորժակը»:
«Ժամանակն է ազատվել կոռումպացված ղեկավարներին եւ դատական իշխանության համար հնարավորություն ստեղծել աշխատել ազատ եւ անկախ մթնոլորտում: Դա կվերականգնի հանրային վստահությունը նրա նկատմամբ»,- ամփոփել է Մելիքյանը:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
