Կարեն Կարապետյանը շնորհավորել է մանկավարժներին ուսուցչի օրվա առթիվ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2011 10:22

Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել` շնորհավորելով մանկավարժների մասնագիտական տոնը:

Ուղերձում ասվում է.  «Մասնագիտական տոները  հրաշալի առիթ են ջերմ բարեմաղթանքներ հղելու տվյալ ոլորտի ներկայացուցիչներին, արժևորելու նրանցից յուրաքանչյուրի ներդրումը երկրի առաջընթացի համար և երախտագիտության ջերմ խոսքեր  հնչեցնելու։

Ուսուցչին նվիրված տոնը ծավալվել և ձեռք է բերել պետական  և  համազգային տոնի հնչեղություն,  քանի որ յուրաքանչյուր անհատի կյանքում  կարևոր  դեր ունի ուսուցիչը։

Ուսուցչին  է վստահված մեր երկրի ապագան. այսօր նա է երեխաների հոգում ձևավորում մեր երազած  Հայաստանի  պատկերը։ Իմ համոզմունքն է, որ գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ  կապիտալն ու առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են։ Սիրելի՛ մանակավարժներ,  դուք եք այդ այդ ամենը արժանավայել  փոխանցում սերունդներին։

Շնորհակալության և  շնորհավորանքի խոսքեր եմ հղում  կրթության գործի բոլոր նվիրյալներին և ակնկալում արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»։

 

 

 

 

 

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply