Քլինթոնը Թուրքիա է այցելելու. օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 10:16
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցելության ընթացքում սպասվում են հանդիպումներ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Թուրքական Medyarazzi կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2012-ի փետրվարի սկզբին կարեւոր այց է կատարելու Թուրքիա: Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրների հետ մեկտեղ կքննարկվեն նաեւ Իրանի խնդիրը, Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացն ու Կիպրոսի խնդիրը:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
