Սերժ Սարգսյանի հրամանագրով Դմիտրի Մեդվեդևը պարգևատրվել է Փառքի շքանշանով

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2011 10:12

Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրվել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման,  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply