Բանտից փախած չինացին աշխատանքի էր անցել բանտում որպես բանտապահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2011 10:13

Չինաստանի իշխանությունները բանտից 10 տարի առաջ փախած բանտարկյալին հայտնաբերել են բանտում, որտեղ նա աշխատում էր որպես բանտապահ:

37-ամյա Վանգ Ջիջիան 10 տարի առաջ էր ձերբալկալվել իր կնոջ վրա հարձակվելու մեղադրանքով, սակայն նա կարողացավ ինչ որ կերպ փախչել կալանքից: 2008-ին Վանգը ներկայացավ  որպես իր սեփական եղբայրը և  ժամանակավոր աշխատանքի տեղավորվեց ոստիկանությունում, իսկ մի քանի ամիս անց`   Չինաստանի արևելյան հատվածում  գտնվող ուղղիչ գաղութում,  որը 260 կմ էր  հեռու այն քաղաքից, որտեղ ապրում էր: Ոստիկանությանը հաջողվեց պարզել, որ նույն փաստաթղթերով երկու մարդ է ապրում: Հիմա հետքաննությամբ փորձում են պարզել, թե ինչպես փախստական հանցագործը կարող էր աշխատանքի անցնել ոստիկանությունում:

 

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply