Այսօր աշխարհի 100 երկրներում նշում են ուսուցչի օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 10:09
Այսօր Ուսուցչի տոնն է, որ նշվում է ողջ աշխարհում: Հոկտեմբերի 5-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է սահմանվել 1994 թվականին։1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:
Այժմ Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, և 100-ից ավելի պետություններ այն ամեն տարի նշում են։ Եվ այսօր, ուսուցչի տոնի առիթով, ՄԱԿ-ն առաջարկում է ծնողներին և բոլոր քաղաքացիներին մի պահ խորհել այն մասին, թե ինչպես է՝ «Այն լավ ուսուցիչը, ում մասին իրենք դեռ պահպանում են բարի հիշողությունը, փոխել իրենց կյանքը»:






Facebook
Tweet This
Email This Post
