Հոկտեմբերի 3-ին սկսվեցին ոստիկանության կրթահամալիրի քոլեջի քննությունները:
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 9:27
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության կրթահամալիր այցելեցին ոստիկանության պետի տեղակալներ՝ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանն ու ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Նրանք ծանոթացան քննությունների ընթացքին, զրուցեցին հանձնաժողովի անդամների հետ:
Ոստիկանության քոլեջն առաջին անգամ պատրաստելու է «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ կադրեր, բայց կրթական նորամուծությունը միայն սրանով չի սահմանափակվում. դիմորդները, համակարգչային թեստավորմամբ, առաջին անգամ մասնագիտական պիտանելիության համապատասխանելիության համալիր ստուգում են անցնում: Համապատասխան մասնագետների կողմից փորձաքննություն անցած թեստերի միջոցով ստուգվում են դիմորդի անձնային որակները՝ մասնավորապես՝ սոցիալական վարքի առանձնահատկություններն ու դրդապատճառային ոլորտները, նաեւ՝ գիտելիքների ընդհանուր մակարդակը, հայերեն եւ ռուսերեն լեզուների իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքները եւ այլն:
Ընդունող հանձնաժողովը ներկայացուցչական կազմ ունի. անդամների երկու երրորդը պետական կառավարման այլ մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներակայացուցիչներ են: Ինչպես նշեց ընդունող հանձնաժողովի անդամ, Երեւանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավեանեսյանը, Հայաստանում, ինչպես եւ ԱՊՀ երկրներում նախադեպը չունեցող քննակարգը ոչ միայն բացառում է քննություններին միջամտելու մարդկային գործոնը, ապահովում օբյեկտիվություն ու թափանցիկություն, այլեւ դառնալու է լուրջ խթան՝ մասնագիտական բարձր որակներով օժտված ոստիկանական կադրերի պատրաստման գործում:
Հոկտեմբերի 5-ին կամփոփվեն մասնագիտական համապատասխանելիության արդյունքները, իսկ հոկտեմբերի 6-ին կսկսվեն ֆիզիկական պատրաստականության քննությունները:
Դիտվել է 1385 անգամ: