Նոբելյան կոմիտեն չի կարողացել զանգահարել մրցանակակրին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 9:13
Ամերիկացի ֆիզիկոս Սոլ Պերլմուտերը, որը 2011-ին Նոբելյան մրցանակի է արժանացել, իր` դափնեկիր դառնալու մասին իմացել է շվեդ լրագրողից: Նա ասել է, որ լուրն իմացել է մրցանակաբաշխության կայքէջում տեղադրված հայտարարությունից, իսկ Նոբելյան կոմիտեի հեռախոսազանգը հնչել է մեկ ժամ անց:
Գիտնականն ապրում է Կալիֆոռնիայում, գիշերվա 3-ի մոտ նրան զանգահարել է շվեդ լրագրողն ու շնորհավորել պարգևի կապակցությամբ: Դրանից հետո նա ևս 10 հեռախոսազանգ է ստացել ու համոզվել կայքում տեղադրված հայտարարության մեջ: Միայն մեկ ժամ անց նրան զանգահարել են Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչները:
Սոլ Պերլմուտերը աշխատում է Բերքլիում գտնվող Լորենսի ազգային լաբորատորիայում: Նա մրցանակը կիսել է Բրայան Շմիդտի ու Ադամ Ռիսի հետ: Ուսումնասիրությունը վերաբերում է Տիեզերքի արագացված ընդլայնմանը: Հետաքրքիր է, որ երբ Նոբելյան կոմիտեն հայտարարել է 2011-ի ֆիզիկայի բնագավառի մրցանակակիրների անունները, դրան իսկույն հետևել է լրագրողների հարցը` արդյոք հաջողվել է զանգահարել մնացած դափնեկիրներին: Դրան ի պատասխան հնչել է, որ նրանց հաղորդագրություն է ուղարկվել:






Facebook
Tweet This
Email This Post
