Փրկարարական ուժերը համալրվում են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2011 9:12

Հոկտեմբերի 5-ի ժամը 8.00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին են միացել Տավուշի մարզային փրկարարական վարչությունից 7 փրկարար, Իջևանի հրշեջ փրկարար ջոկատից 5 հրշեջ-փրկարար` պետի գլխավորությամբ և 30 փրկարար Լոռու մարզից:

Հոկտեմբերի 5-ի, առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ անհայտ կորածների ցուցակում փոփոխություններ չկան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով և պարբերաբար կապ հաստատում դեպքի վայրի հետ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply