Այսօր Թուրքիան զինավարժություններ է սկսել Սիրիային սահմանակից հատվածում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2011 8:48

Թուրքական բանակն այսօր խոշորածավալ զինավարժություններ է սկսել երկրի հարավային շրջաններում` Սիրիայի հետ անմիջական սահմանի հատվածներում: Թուրքական գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ զինավարժություններին մասնակցելու են  մոտոհետևակային ստորաբաժանումները, որոնք բաղկացած են ժամկետային զինծառայողներից ու պահեստայիններից: Վերջին շաբաթներին Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են: Մամուլում նույնիսկ ենթադրություններ են արտահայտվել այն մասին, որ Թուրքիան փորձում է բուֆերային գոտի ստեղծել սիրիական տարածքում` հարևան երկրից հազարավոր փախստականների թափանցումը կանխելու նպատակով:

Տվյալների համաձայն, հոկտեմբերի սկզբի դրությամբ  Թուրքիա է փախել 7 հազար սիրիացի` փրկվելով Ասադի բանակի ու հատուկ ծառայությունների բռնություններից:

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply