ԵԱՀԿ համանախագահի պաշտոնում Մեթյու Բրայզային կփոխարինի Ռոբերտ Բրադկեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 11:26

bradtkeԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել Ռոբերտ Բրադկեն:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության`  Ռոբերտ Բրադկեն ունի դիվանագիտական աշխատանքի 36-ամյա փորձ և լայն գիտելիքներ` եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում:

Մինչև 2009թ. հուլիսը նա եղել է Խորվաթիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարը, իսկ մինչ այդ` 2001-2004թթ.,  աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի տեղակալ:

Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին արդեն տեղեկացրել են դեսպան Բրադկեի նշանակման մասին, ով իր առաջին այցը տարածաշրջան կկատարի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Միացյալ Նահանգները գիտակցում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարևորությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` վերջերս կայացած դրական երկխոսությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Բրադկեն փոխարինում է Մեթյու Բրայզային, ով, ըստ տարածված տեղեկությունների, ստանձնելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply