Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերի ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2011 20:35

Զրուցակիցները կարևորել են  անցած հինգ տարիներին «ՀՄՀ-Հայաստան»  ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը, որն ուղղված է հատկապես Հայաստանի  գյուղական շրջաններում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, զարգացման և  կենսական այլ խնդիրների լուծման միջոցով  բազմաթիվ համայնքներում գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը: Նախագահը նշել է, որ տարեսկզբին ծրագրի մասին առիթ է ունեցել  խոսելու նաև Հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ հանդիպմանը, որի ժամանակ երկուստեք ընդգծվել է ծրագրի արդյունավետությունը:

ՀՄՀ  ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը գոհունակությամբ է նշել, որ 25 երկրների շարքում, որտեղ  Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում,  Հայաստանը լավագույնն է իրագործման արդյունքներով: «Պարո´ն Նախագահ, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել մի նախաձեռնության ավարտին, որի արդյունքներով բավարարված եմ: Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես մեծապես տպավորված եմ այստեղ իմ տեսածով: Ես առիթ եմ ունենում շատ երկրներ այցելել  և կարող եմ ասել, որ այստեղ տեսնում եմ մի երկիր, որը   դինամիկ և հստակ ուղղությամբ է զարգանում»,-ասել է Փաթրիք Ֆայնը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է  համակողմանի զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և շարունակել արդյունավետ համագործակցությունը: Նախագահի խոսքով, ՀՄՀ ծրագրի շրջանակներում զգալի աշխատանք է իրականացվել, սակայն գյուղական շրջանների զարգացման համար դեռևս շատ անելիքներ կան, որի ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել  ջանքերը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

 

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply