Սողանքային հատվածը շրջանցելու նպատակով ավտոտրանսպորտի երթևեկությունը կազմակերպվում է հետևյալ ուղղություններով`
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 1:28
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ 2011 թվականի հոկտեմբերի 2-ին 83-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է միջպետական նշանակության Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի նշված հատվածը:
Սողանքային հատվածը շրջանցելու նպատակով ավտոտրանսպորտի երթևեկությունը կազմակերպվում է հետևյալ ուղղություններով`
– մարդատար և մինչև 5 տոննա թույլատրելի մաքսիմալ զանգվածով բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է երթևեկել հետևյալ ուղիով`
Վանաձոր-Ալավերդի-Այրում քաղաքի միջով-Վրաստանի սահման:
Վրաստանից եկող ավտոմեքենաների համար գործում է նույն ուղին:
– 5 տոննա թույլատրելի մաքսիմալ զանգվածը գերազանցող բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է երթևեկել հետևյալ ուղիով`
Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Այրում-Բագրատաշեն-Վրաստանի սահման, իսկ Վրաստանից եկող ավտոմեքենաների համար սահմանվում է հետևյալ ուղին`
Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան- Դիլիջան-Վանաձոր
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է,որ նշված ուղիներում տեղադրված են համապատասխան նշաններ և ցուցանակներ:






Facebook
Tweet This
Email This Post
