Ողջ Ամերիկան ապստամբել է բանկիրների դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2011 18:29

Զանգվածային ձերբակալությունները Նյու Յորքի Բրուքլինյան կամրջի վրա  միայն զայրացրել են ոչ միայն “Գրավիր Ուոլ Սթրիթը” շարժման մասնակիցներին, այլև  երկրի այլ քաղաքներում ոտքի  է հանել համակիրների մի ստվար զանգվածի: Հիմա ակցիայի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հազարի: Բողոքի ալիքներ են  Ալբուքերկում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Սենթ Լուիսում, Սան Ֆրանցիսկոյում ու Վաշինգտոնում: Շաբաթվա ընթացքում սպասվում է, որ այն կհասնի նաև Դեթրոյտ, Պորտլենդ, Միենապոլիս, ու Բալթիմոր: Նրանց բողոքները նման են. նրանք բոլորն էլ “կորպորատիվ ագահության”, գործազրկության ու   առաջատար ֆինանսական ինստիտուտների խաղացած  այն դերի  դեմ են, որոնց պատճառով վատթարացել է երկրի տնտեսական իրավիճակը: Տարբեր քաղաքների բնակիչները փորձում են հարցերը լուծել իրենց պահանջներում ճիշտ շեշտադրությամբ: Երկուշաբթի նյույորքյան “բողոքականները”  “կորպորատիվ զոմբիներ” պատկերեցին: Նրանք դեմքները սպիտակ ներկ էին քսել ու  Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի առջև քայլերթ էին կազմակերպել` ձեռքներում կեղծ թղթադրամներ բռնած: Չիկագոյում ակցիայի մասնակիցները սկզբում քայլերթ կատարեցին Դաշնային պահուստային համակարգի շենքի առջև` թմբուկներով, իսկ հետո մեկնվեցին ասֆալտի վրա` ծածկվելով քնապարկերով: Բոստոնում նրանք քաղաքի կենտրոնով քայելթ կատարեցին: Իսկ Լոս Անջելեսում` հուսալով, որ հեռուստատէկրաններին կհայտնվեն, հավաքվել էին այն դատարանի շենքի առջև, որտեղ Մայքլ Ջեքսոնի գործով դատավարությունն էր ընթանում:

 

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply