«Ժառանգություն»-ը հաստատել է Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 9:00

mhm37035-copyԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը· այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեց խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հրաժարականի պատճառն անձնական մոտեցումն է կարևորագույն սկզբունքային ազգային հարցերի վերաբերյալ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կհանդիպի լրագրողներին և ավելի մանրամասն կներկայացնի հրաժարականի դրդապատճառները:

2007թ. մայիսի 12-ին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով: 2007-ից մինչ օրս հանդիսանում էր ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ: 2007-08թթ. ղեկավարել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը: Նա նաև 2007-09թթ. հանդիսացել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ:

Հովհաննիսյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվել էր անցած տարի: Նրա առաջարկությամբ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին միաձայն ընտրել էր խմբակցության նախագահ:

«Ժառանգությունը» հիմնվել է 2002թ.: 2005թ. հունիսի դրությամբ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ունի 28 գրասենյակ և տարածքային 46 ստորաբաժանում:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply