Սողանքային գոտում անհետ կորածների հարազատները աջակցության կարիք ունեն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 18:08
Խորհրադարանում պատգամավորական ելույթների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Տավուշի սողանքի ժամանակ անհետտ կորածների ճակատագրին:
Նա հայտնեց, որ քիչ առաջ Ազգային ժողովի դարպասների մոտ էին հավաքվել երկու անհետ կորած եղբայրների հարազատները` շուրջ 5 տասնյակ մարդիկ, որոնք ցանկանում են որոշակիություն տեսնել որոնողափրկարարական աշխատանքներում և հստակ տեղեկություններ ստանալ իրենց արազատների մասին:
Լարիսա Ալավերդյանը զանգահարել է ոստիկանության պետի տեղակալին` նրան փոխանցելով հարազատների առաջարկը, այն է`բջջային կապի օպերատորի միջոցով հնարավորինս տեղայնացնել նրանց գտնվելու վայրը: Նրանց հայտնել են, որ տարվում են նաև այդ աշխատանքները:
Ստյոպա Սաֆարյանը, դատելով հարազատների պատմածներից, հայտարարեց, որ կառավարական որևէ մարմին, որևէ պաշտոնյա չի այցելել նրանց հարազատներին` հայտնելու իրենց զորակցությունը:
Սաֆարյանը նաև հիշեցրեց, որ ցանկացած երկրում նման իրավիճակի դեպքում ընդունված է, որ հարազատները կարող են մեկնել աղետի վայր` կառավարության նյութական աջակցությամբ և մնալ այնտեղ մինչև այդ աշխատանքների ավարտը:






Facebook
Tweet This
Email This Post
