Երկրաշարժ Վրաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 9:40

georgia_mapԱյսօր` տեղական ժամանակով 02.41-ին, Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել`զգացնել տալով Վրաստանի գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում: Տեղի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության աշխատակիցների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռուսաստանի սահմանի հարակից Օնսկի մարզը:

«Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ Օնի մարզից դեպի հարավ` մոտավորապես Թբիլիսիից 150 կմ դեպի հյուսիս»,-«ИТАР-ТАСС» գործակալության փոխանցմամբ` ասել է տեղի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով` Վրաստանի տարբեր քաղաքներում ցնցումները 12 բալանոց համակարգում կազմել են 5-6 բալ, իսկ Թբիլիսիում` 5 բալ:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply