Բաքու. Անդրանիկ Հակոբյանը տարավ երրորդ հաղթանակը եւ նվաճեց օլիմպիական ուղեգիր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 4, 2011 17:07

Աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Հակոբյանը Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում տարավ երրորդ հաղթանակը եւ նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր: 1/8-րդ եզրափակիչում Հակոբյանը մրցեց մեքսիկացի Խուան Անտոնիո Մերկադոյի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ: Առաջին երկու ռաունդներում Հակոբյանն առավելության հասավ 9:4, 6:3 հաշվով, իսկ երրորդ ռաունդում մեքսիկացի բռնցքամարտիկը աջ աչքի վնասվածք ստացավ եւ մենամարտը դադարեցվեց:

Քառորդ եզրափակիչի մենամարտը Անդրանիկ Հակոբյանը կանցկացնի վաղը, հոկտեմբերի 5-ին, առավոտյան մրցահերթում:

NEWS.am

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply