Մնում է, որ Ադրբեջանում բարձրացվի Հայաստանի դրոշը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 17:22
Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը երրորդ հաղթանակը տարավ և «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի ուղեգրի արժանացավ: 1/8 եզրափակչում մարզիչ Պավել Կարսլյանի սանը առավելության հասավ մեքսիկացի Խուան Անտոնիո Մերսադոյի նկատմամբ: Առաջին ռաունդոմ Անդրանիկը մրցակցին հաղթեց 9:4, երկրորդում` 6:3 հաշվով: Իսկ 3-րդ ռաունդֆում մեքսիկացին հոնքի վնասվածք ստացավ ու այլևս չշարունակեց պայքարը: Ի նշան հաղթանակի ռինգի մրցավարը բարձրացրեց Հակոբյանի ձեռքը: Մնում է, որ նա առնվազն ևս մեկ հաղթանակ տանի: Այդ դեպքում Հակոբյանը կդառնա մրցանակակիր և Ադրբեջանում կբարձրացվի Հայաստանի դրոշը: Վաղը մեր մարզիկը կրկին ռինգ դուրս կգա:






Facebook
Tweet This
Email This Post
