35 մանկավարժներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2011 16:46

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում ընդունել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների:Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ`քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին անշահախնդիր նվիրումի և այն աշխատանքի համար, որ նրանք երկար տարիներ ներդրել են երեխաների դաստիարակության գործում. “Վստահ եմ`չկա որևէ մեկը, ով չի գնահատոմ կրթության և գիտության դերն ու անհրաժեշտությունը:Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն, և այս գործում ձեր դերը չափից շատ կարևոր է”,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:Սովորողների դաստիարակության գործում ունեցած ավանդի համար քաղաքապետը պատվոգրեր է հանձնել 35 մանկավարժների, ովքեր օլիմպիադաներում հաղթանակած աշակերտների ուսուցիչներ են, ընթացիկ տարվա լավագույն ցուցանիշներով մանկապարտեզների դաստիարակներ, կրթական նոր մեթոդներով օրինակելի դասերի հեղինակներ:Հանդիպման ընթացքում մանկավարժները գնահատել են քաղաքապետարանի պատրաստակամությունը`կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում, և հատկանշել են նախակրթարանների անվճար  դառնալու սոցիալական կարևորությունը:Քաղաքապետը նշել է, որ “Օգնիր դպրոցիդ” և “Օգնիր մանկապերտեզիդ” արշավները առայժմ ամենաարդյունավետ միջոցն են կրթարանների խնդիրներին արագ արձագանքելու համար:Երկու կայքերի շնորհիվ ավելի քան 1 միլիարդ դրամ է ուղղվել մայրաքաղաքի դպրոցներին ու նախակրթական հաստատություններին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply