Թուրքիայում Վրաստանի 11 քաղաքացի է ձերբակալվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 16:37
Թուրքիայում Վրաստանի 11 քաղաքացի է ձերբակալվել, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, թուրք ոստիկանները Անկարայում անցկացրած հատուկ գործողությունների արդյունքում 32 մարդ են ձերբակալել, որոնցից 11-ը Վրաստանի քաղաքացիներ են եղել:
Ըստ գործակալության, քննվում է նրանց Թուրքիայում գտնվելու, ինչպես նաեւ կատարած աշխատանքների օրինականության հարցը: Ձերբակալվել է նաեւ Թուրքիայի այն բնակիչը, ով վերոնշյալ անձանց ապօրինաբար աշխատեցրել է:
Թուրքական ոստիկանությունը ձերբակալվածների անունները չի հրապարակում, թեեւ ըստ տարածված տեղեկատվության,Վրաստանի քաղաքացիներին տեղափոխել են ներգաղթի ծառայություն` Թուրքիայից արտաքսելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ թուրքական մի ընկերություն աշխատանքի համար Թուրքիա էր տեղափոխել մի խումբ վրացիների, սակայն խաբել էր եւ թողնելով կայարանում` հեռացել, հայտարարելով, թե խմբում քիչ են կանայք:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
