Սողանքից դուրս բերվեց ևս 6ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2011 17:45

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.29-ին և 17.34-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտուց դուրս բերվեց ևս երկու ավտոմեքենա` «ՎԱԶ 2107» մակնիշի և ճանապարհային ոստիկանությանը պատկանող մեքենաները:

Ժամը 16.48-ին ուղղաթիռը սողանքային գոտուց դուրս էր բերել 4-րդ` «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի մարդատար ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ նույն օրը ժամը 16.01-ին և 16.06-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց հաջողությամբ դուրս էր բերվել երկու մարդատար ավտոմեքենա` «ՎԱԶ 2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշների:

Դրանից առաջ` ժամը 15.21-ին սողանքից ուղղաթիռը դուրս էր բերել «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան:

Շուտով նախատեսվում է որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցները: Անցած երկու գիշերվա ընթացքում  երկաթուղու ուժերով արդեն իսկ ապահովվել է սողանքի գոտու լուսավորությունը, ինչը զգալիորեն օգնել է որոնողական աշխատանքներին:

Ներկայումս նորոգվում է սողանքային գոտու հարևանությամբ գտնվող կամուրջը: Դրա վրայով դեպքի վայրին կարող է մոտենալ նաև երկաթուղային կռունկը, որը նույնպես պիտի օգտագործվի հողազանգվածի տակ մնացած ավտոմեքենաները դուրս բերելու համար:


Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply