Որպես առաջնահերթ խնդիր առանձնացվել է փլվածքի հատվածի երկրաբանական ուսումնասիրությունը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 4, 2011 16:00
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն`ՀՀ Տավուշի մարզպետի, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, նախագծող և շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման ներկա իրավիճակի, սողանքների վերացման ընթացքի և վնասված ճանապարհահատվածի հետագա ճակատագրի որոշման հետ կապված հարցեր:
Նախարար Մ.Վարդանյանը նշել է առաջադրված խնդիրների հերթականության հստակ սահմանման կարևորությունը` դրանք ոչ միայն արագորեն, այլև հիմնավոր ու որակով լուծելու համար: Ըստ այդմ` որպես առաջնահերթ խնդիր առանձնացվել է փլվածքի հատվածի երկրաբանական ուսումնասիրությունը, որի հիման վրա հնարավոր կլինի որոշակի պատկերացում կազմել իրականացվելիք հետագա քայլերի`մասնավորապես, ներկա ճանապարհի վերականգնման կամ շրջանցող նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ:





Facebook
Tweet This