Քննարկվել են համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2011 15:55

Մայրաքաղաքի բուժհաստատությունների բազայի վրա, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Նովեկ Գրուպե ընկերության ղեկավար Ժիրայր էպոյանի, վերջինիս հրավերով Երևանում գտնվող ճապոնական «M-TECHե կորպորացիայի նախագահ  Դ.Ռ. Պարկի, «YOUNG WOOե կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյի, «DAE SUNGե ինժիներական և հետազոտական  ՍՊԸ  գործադիր տնօրեն Դո-Հան Կիմի հանդիպման ժամանակ։ Ողջունելով հյուրերին և ներկայացնելով առողջապահության ոլորտում Երևանի քաղաքապետարանի ծրագրերը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է տարածաշրջանում բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտությունը. «Առավել քան վստահ եմ, որ բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի և, նկատի առնելով, որ այս ասպարեզում շուկան միայն Երևանով չի սահմանափակվում,   համոզված եմ, որ  ոլորտում ներդրում կատարող մեր գործընկերների  բիզնես սպասումները վստահաբար կարդարացվենե։Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների նախնական արդյունքները՝  Ճապոնացի մասնագետները նշել են , որ թեև անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք  տպավորված են ոլորտը կատարելագործելուն  ուղղված հայկական կողմի ջանքերով և համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Նովեկ Գրուպնե առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply