Բաքու.Դավիթ Հայրապետյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 15:51
Ռուսաստանի հավաքականի առաջատարներից մեկը` 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանն այսօր, հոկտեմբերի 4-ին հաղթանակով ավարտեց Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի մենամարտը եւ հաջորդ փուլ դուրս գալուց բացի նվաճեց նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
1/8-րդ եզրափակիչում Հայրապետյանը 24:7 հաշվով հաղթեց լեհ Լուկաշ Մաշչուկին:
Դավիթ Հայրապետյանը ծնունդով Բաքվից է: 90-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, իսկ այժմ բնակվում է Պյատիգորսկում:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
