Դիկ Ադվոկատը վստահ է Ռուսաստանի հավաքականի ուժերին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 15:36
Ֆուտբոլի Հայասատանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հոկտեմբերի 7-ին և 11-ին կայանալիք Սլովակիայի և Անդորրայի հավաքականների հետ մրցամարտերից առաջ, հանդիպելով լրագրողներին, հայտնել է, որ եթե իր թիմն իրավունք չստանա խաղալու Եվրոպայի առաջնության եզրափակչում, կազատի զբաղեցրած պաշտոնը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը խմբում առաջին տեղում է: Ադվոկատը հայտնել է, որ իր թիմի համար առաջիկա արտագնա խաղում հեշտ կլինի, քան Մոսկվայում սլովակների հետ կայացած հանդիպումում, քանի որ վերջիններս պետք է ռիսկի դիմեն: Բացի այդ, նա կարևորել է այն հանգամանքը, որ այս մրցափուլում Ռուսաստանի հավաքականը դեռևս ոչ մի պարտություն չի կրել հյուրընկալվելիս:






Facebook
Tweet This
Email This Post
