Ավտովթար Ճամբարակ-Սևան ճանապարհին, 1 մարդ մահացել է, 6-ը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2011 12:54
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սևան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է  «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղևորները, «Օպել Վեկտրա»-ի վարորդն ու 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղևորներից մեկը՝  24-ամյա  Արծրուն Կիրակոսյանը,  մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply