Լիճքում շմոլ գազից թունավորված 6 անձանցից մեկը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 4, 2011 12:17

Հոկտեմբերի 2-ին`ժամը 11.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Երվանդ Լևիկի Մովսիսյանին պատկանող անասնագոմում, էլ. գեներատորից արտաբերված շմոլ գազի թունավորումով, Մարտունի քաղաքի կենտ­րոնական    հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 1959թվականին ծնված Զինարիկ Արշակյանը, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչներ` 1967թվականին ծնված Լեյլա Մուրադյանը, 1992 թվականին ծնված Համլետ Աբգարյանը, 2002 թվականին ծնված Ժիրայր Աբգարյանը, Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի բնակիչ, 1987 թվականին  ծնված Սարգիս Մարկոսյանը և Լիճք գյուղի բնակիչ,1957 թվականին ծնված Սմբատ Դանիելյանը :

Զ.Արշակյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ մյուս տուժածների  առողջական վիճակը բժիշկները  գնահատել են բավարար:

 

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply