Վրաստանի ընդդիմությունը մասնակիորեն ազատել Է Ռուսթավելի պողոտան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 8, 2009 14:45
Թբիլիսիի քաղաքապետարանի մաքրման ծառայությունն այսօր առավոտվանից մաքրում Է Ռուսթավելիի պողոտան, որտեղ ապրիլի 9-ից անցկացվում են բողոքի ակցիաներ: Հատուկ տեխնիկան մաքրում Է «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցից մինչև Վարդերի հրապարակն ընկած տարածքը:
«Ճաղվանդակների» մի մասը, որոնք տեղակայված Էին Ռուսթավելիի պողոտայում և Ազատության հրապարակում, տեղադրվել են Առաջին դասական գիմնազիայի առջև, իսկ մյուս մասը, ընդդիմության առաջնորդների խոսքով, կուղարկվեն տարածաշրջաններ:
Մինչ այդ Ռուսթավելիի պողոտայում տրանսպորտի երթևեկությունը մասնակիորեն վերականգնվել Է: Պողոտայի մի մասը նախկինի պես մնում Է փակ:






Facebook
Tweet This
Email This Post
