Ամերիկացի գիտնականները ստեղծել են «անտեսանելի գլխարկ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2011 10:55

Ամերիկացի գիտնականները ներկայացրել են «անտեսանելի»  նյութ` ածխածնային նանոխողովակների հիմքով, որը կարելի է «միացնել ու անջատել», ընդ որում այն  լավ է աշխատում հատկապես ջրի տակ:

Ածխածնային նանոխողովակները ածխածնային  թերթեր են` մոլեկուլի հաստության, որոնք ցիլինդրաձև են պատրաստված: Այս նանոխողովակները բարձր ջերմափոխանակություն ունեն,  թեթևության հետ էլ շատ ամուր են:

Դալասի համալսարանի գիտնականները կիրառել են այդ ջերմափոխանակությունը միրաժի էֆեկտի վրա հիմնված  «անտեսանելի» նյութ ստեղծելու համար (օպտիկական երևույթ, որի դեպքում լույսի ճառագայթները թափանցում են տարբեր հաստության օդի շերտերից): Գիտնականների խումբը «թափանցիկ»` նանոխողովակներից պատրաստված «կտոր» է  ստեղծել, որը հեշտությամբ տաքանում է էլեկտրական հոսանքի ազդեցությամբ: Ջերմափոխանցելիության շնորհիվ այն ստեղծում է օդի ջերմության կտրուկ  անկում, ինչի արդյունքում էլ ստեղծվում է միրաժ. դիտորդը տեսնում է ոչ թե «անտեսանելի» գլխարկի տակ որևէ օբյեկտ, այլ թվացյալ պատկեր:

«Կտորի» ջերմությունը կարգավորելով`  կարելի է այն «միացնել»  կամ էլ  «անջատել»:

 

 

Դիտվել է 1907 անգամ:
Print Friendly

Leave a Reply