Սննդային թունավորում Սիսիանի մանկապարտեզում հոսպիտալացվել է 25 երեխա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 20:03

doctorՍեպտեմբերի 5-ին Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացվել է թիվ 4 մանկապարտեզի 7 երեխա` աղիքային թունավորմամբ:

ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետների այցի ընթացքում պարզվել է, որ  մանկապարտեզում, նախնական ախտորոշմամբ, արձանագրվել է սննդային տոքսիկոինֆեկցիա:


Ձեռնարկվել են հակահամաճարակային մի շարք միջոցառումներ (հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդությունը կանխելու նպատակով իրականացվել են բակային համայցեր, կատարվել է օջախների ախտահանում, մանկապարտեզի ողջ անձնակազմը ենթարկվել է մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև մանկապարտեզում եղած սննդամթերքի լաբորատոր քննություն):


ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի տվյալներով` ժ
ամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը, հիվանդության նշաններ ունեցողները հոսպիտալացվել են. նրանց թիվը հասել է 22-ի: Հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ի մոտ փաստվել է, որ հիվանդության առաջացման պատճառը սննդային գործոնն է:

Ներկա պահին հոսպիտալացվածների թիվը 25-ն է:


Դիտվել է 1548 անգամ:
Print Friendly

Leave a Reply