Դաունի ախտանիշով ամերիկուհին դպրոցի թագուհի է ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2011 10:31

Առաջին անգամ պատմության մեջ Տեխասի դպրոցներից մեկի թագուհի է ճանաչվել մտավոր հետամնաց աղջիկը: Չնայած հոգեկան շեղմանը, 18-ամյա Մարայա Սլիքը հաղթել է Տեխասի  ավագ դպրոցի մրցույթում:

«Ես երբեք չեմ էլ երազել, որ իմ դուստրը կարող է մասնակցել նման մրցույթի: Չէ որ նա լուրջ հիվանդ է»,- ասել է աղջկա մայրը:  Բոլորը , գրեթե միաձայն, ոչ սովորական մրցակցին են ձայնը տվել, քանի որ նա ուսուցիչների ու աշակերտների սիրելին է:

«Բոլորը նրան շատ լավ են վերաբերվում, նա շատ լավն է ու  բարի»,- ասել են ընկերները:

Մրցույթի ավարտական փուլ անցել է 4 մասնակից, սակայն Մարայան է, որ մարզասրահից հեռացել է թագավորական թագը գլխին:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply