Տեխասի քիմիական գործարանում մեծ հրդեհ է բռնկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 10:17
ԱՄՆ-ի Ուոքսեհեթչ քաղաքի ուսումնական հաստատությունները տարհանվել են թունավոր ծխի պատճառով: Հրդեհը հասցրել է ոչնչացնել «Մագնաբլենդ» ձեռնարկության շենքերից մեկն ու տարածվել հարևան շինությունների վրա: Դեռևս տեղեկություն չկա, թե այրվող քիմիական նյութերը վտանգավոր են, թե ոչ, սակայն տեղաբնակների խոսքով, թանձր ծուխը տեսանելի է 10 կմ հեռավորության վրա:
Հրկիզման տեղում աշխատում են մի քանի հրշեջ հաշվարկներ, սակայն այն տեղայնացնել դեռևս չի հաջողվել: Իշխանությունները որոշում են ընդունել այդ շրջանի տարրական դպրոցն ու քոլեջը տարհանելու վերաբերյալ:
Ականատեսների վկայությամբ, հրդեհին նախորդել է պայթյուն, սակայն այդ տեղեկությունը դեռևս չի հաստատվել:






Facebook
Tweet This
Email This Post
