Տղամարդիկ նույնպես տանջվում են կլիմաքսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2011 10:03

Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետները հաստատում են, որ միջին տարիքի ճգնաժամը տղամարդկանց մոտ իր բազմազան  խիստ ցայտուն դրսևորումներով ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժեղ սեռի կլիմաքս: Մասնագետների կարծիքով, հորմոնալ խանգարումներով (ինչպիսիք լինում են կանանց մոտ) կարելի է բացատրել տրամադրության  հաճախակի փոփոխությունն ու միջին տարիքի տղամարդու անկանխատեսելի արարքները: Մասնագետները հավատացած են, որ բոլոր այս դրսևորումները կարելի է բուժել հատուկ հորմոնալ թերապիայի միջոցով, որը միտված է արական` տեստոստերոն հորմոնի մակարդակը բարձրացնելուն: Այս թերապիան կօգնի նաև տարբեր տարիքի տղամարդկանց հոգեկան խնդիրները վերացնել:

 

Դիտվել է 1807 անգամ:
Print Friendly

Leave a Reply