Ինչի մասին կարող է երազել իշխանուհին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 4, 2011 9:52

Մոնակոյի նորաթուխ իշխանուհին` Շառլինը, որը մի քանի անգամ  փորձել էր ապագա ամուսնուց փախչել ու հուսահատ արտասվում էր սեփական հարսանիքին, լրագրողներին պատմել է, որ ընդամենը երազում է նորմալ կյանքի մասին:

Մոնակոյի թագավորական ընտանիքի նոր ներկայացուցչի խոսքով, նա համոզված է, որ թագավորական պալատում կարելի է նորմալ կյանքով ապրել: Նա խոստովանել է, որ հիմա շատ ջանք ու եռանդ է ներդնում ֆրանսերենն ուսումնասիրելու համար և արդեն մտածում է աշխատանք գտնելու մասին: Իսկ իր սիրառատ ու արտաամուսնական կապերից ծնված երեխաներով հայտնի ամուսնու հետ հարաբերությունները մեկնաբանելուց հրաժարվել է:

 

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply