«Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Երևանում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 4, 2011 9:55

Այսօր Երևան է ժամանել Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային թիմի կազմում հանդես եկող Արազ Օզբիլիսը: Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվելու է հոկտեմբերի 7-ին և 11-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Մակեդոնիայի և Իռլանդիայի ներկայացուցիչների հետ հանդիպումներին: Օզբիլիսին ջերմ են դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում, որից նա շատ է ոգևորվել: Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստը երկմտում էր խաղալ Հոլանդիայի՞, թե՞ Հայաստանի հավաքականներում: Այժմ նա արդեն որոշումն ընդունել է և եկել է Երևան:

Դիտվել է 627 անգամ:
Print Friendly

Leave a Reply