Հակասական իրավիճակ հայկական սպորտում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 9:37
Հոկտեմբերի 24-28-ը Մակեդոնիայում անցկացվելու է քիքբոքսինգի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեր երկրի ներկայացուցիչների մասնակցության հարցում երկընտրանքի առաջ է կանգնել քիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան:Նրա փոխնախագահ Էսպեն Լունդը նամակով դիմել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե /ՀԱՕԿ/, խնդրելով պատասխանել, թե ՀՀ-ում գործող քիքբոքսինգի երկու կազմակերպություններից որի՞ն է ճանաչում ՀԱՕԿ-ը. Գառնիկ Հայրապետյանի՞, թե՞ Հրայր Կարապետյանի ղեկավարած կազմակերպությանը: ՀԱՕԿ-ը հայտարարում է,որ քիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիային անդամագրված երկրների ցանկում չկա Հայաստան անունը:Ուստի ՀԱՕԿ-ը հայաստանյան քիքբոքսինգի երկու կազմակերպություններից ոչ մեկին առայժմ չի ճանաչում:






Facebook
Tweet This
Email This Post
