Անդրանիկ Հակոբյանը կմրցի մեքսիկացի Խուան Անտոնիո Մերսադոյի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 3, 2011 20:31

Բաքվում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը 18:12 հաշվով պարտության մատնեց լեհ Թոմաշ Յաբլոնսկուն: Նա վաղը կրկին ռինգ դուրս կգա և կմրցի մեքսիկացի Խուան Անտոնիո Մերսադոյի հետ: Հաղթանակի հասնելու դեպքում մեր երկրից պայքարը շարունակող վերջին բռնցքամարտիկն իր համար առնվազն կապահովի օլիմպիական խաղերի ուղեգիր: Հիշեցնենք, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պլանավորել էր, որ Բաքվում մերոնք կնվաճեն  օլիմպիական խաղերի 2-3 ուղեգիր:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply