Բաքու. Աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը տարավ երկրորդ հաղթանակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 18:51
Աշխարհի փոխչեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը հաղթանակով ավարտեց նաեւ 1/16-րդ եզրափակիչի մենամարտը: Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը 5:3, 7:4, 6:5 հաշվով պարտության մատնեց լեհ Թոմաշ Յաբլոնսկուն եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Հաջորդ մենամարտը Հակոբյանը կանցկացնի հոկտեմբերի 4-ին: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Հակոբյանը կնվաճի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
