ԿԲ կողմից թողարկված երեք հուշադրամներ արժանացել են մրցանակների
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 18:06
2011 թվականի սեպտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է «ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ-2011» 5-րդ միջազգային մրցույթը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2010թ. թողարկված հուշադրամներից երեքը արժանացել են մրցանակների հետևյալ անվանակարգերում`
«Տարվա արծաթե հուշադրամը»
«Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ»` 1-ին տեղ
(մրցանակ, դիպլոմ, հավաստագիր)

«Հաջող գեղարվեստական լուծում»
«Ջազ»` 3-րդ տեղ
«ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ-2011» միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թվականից սկսած` յուրաքանչուր տարի:
Մրցույթին ներկայացված էր ավելի քան 200 հուշադրամ աշխարհի 25 երկրներից:
Մրցույթի հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում եղել են փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, ազգային բանկերից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մետաղադրամների վերաբերյալ մասնագիտացված պարբերականներ թողարկող հրատարակչություններից:
Հուշադրամների հեղինակն է Է. Կուրղինյանը, ով Ֆիլատելիայի և դրամագիտության համահայկական ակադեմիայի թղթակից անդամ է, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ: Կուրղինյանը արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեդալների: Նա շուրջ 50 նամականիշերի, փոստային բացիկների, բուկլետների և հուշադրամների հեղինակ է:
(դիպլոմ)
«Հուշանվերային հուշադրամ»
«Լվածաղիկ զանգեզուրի»` 3-րդ տեղ
(դիպլոմ)
![]() |
![]() |
||








Facebook
Tweet This
Email This Post
