4 սմ-ից բարձր կրունկներով կամ սխալ համարի կոշիկները կարող են վիրահատության դուռ բացել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 13:17

high_heel_xray_300x510shkl

10 կանանցից 4-ը գնում է կոշիկ` իմանալով, որ այն իր հագով չէ. այս մասին են վկայում «CNN»-ի`  2 000 կանանց հետ անցկացրած հարցումները:

Օրթոպեդների միության տվյալներով` կանանց 37 տոկոսը պատրաստ է կրել նորաձև կոշիկ, եթե նույնիսկ այն անհարմար է: Իսկ տղամարդկանց 17 տոկոսն ընդունում է, որ հաճախ գնում է  սխալ չափսի կոշիկ: Ու թեև կանանց 80 տոկոսը խնդիրներ է ունենում ոտքերի հետ ( բշտիկներ, ներս աճող եղունգներ), սակայն միայն 10-ից 4-ն է դիմում բժշկի օգնությանը:

Օրթոպեդների միության անդամ Լորեն Ջոնսն ասում է, որ շատերը չեն կարողանում դիմադրել վերջին նորաձևության կոշիկների գայթակղությանը, բայց պետք է հիշել, որ այդ կոշիկները ոչ միայն անհարմարություն կպատճառեն, այլև կարող է վնաս տալ առողջությանը:

«CNN»-ի փոխանցմամբ` բարձրակրունկ կոշիկների մեջ ամենավտանգավորը ոտնաթաթի մասում գետնին կպած կոշիկներն են, որովհետև դրանց մեջ ոտքն առաջ է սահում, և ամբողջ ծանրությունն ընկնում է թաթի վրա:

Ջոնսն ասում է, որ շատ մարդիկ կրում են սխալ համարի կոշիկներ ` առանց նույնիսկ զգալու: Նա խորհուրդ է տալիս կրել ճիշտ համարի կոշիկ, իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի:

Կոշիկները սխալ կրելու հետևանքով առաջացող խնդիրներից են կոշտուկները (նեղ կոշիկների ճնշումից մաշկը կոպտանում է ), ջրով լցված բշտիկները և ներս աճող եղունգները, որոնք հեռացնելու համար փոքր վիրահատություն է պահանջվում:

Ամենօրյա  կոշիկներ ընտրելիս Ջոնսը խորհուրդ է տալիս կրել 4 սմ–ից ոչ բարձր կրունկներով կոշիկներ:


Դիտվել է 2176 անգամ:
Print Friendly

Leave a Reply