Հոկտեմբերի 3-ից 14-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անց է կացվում «Անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարումը» խորագրով միջգերատեսչական դասընթաց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 3, 2011 17:54

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով հոկտեմբերի 3-ից 14-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անց է կացվում «Անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարումը» խորագրով միջգերատեսչական դասընթաց: Դասընթացի անցկացման համար Երևան է ժամանել ԱՄՆ Մոնթերեյ քաղաքում տեղակայված Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի դասախոսական խումբը:

Ռազմավարական պլանավորման ուղղվածության և միջգերատեսչական բնույթի այս դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ներգրավված են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման գործընթացում: Դասընթացի ժամանակ ուսումնասիրվելու են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մարդկային, ֆինանսական ռեսուրսների և  ծրագրերի կառավարումը, նյութատեխնիկական ապահովումը, պլանավորումը, ինժեներական նախագծումը, և տնտեսական ծրագրերի գնահատումը:

Դասընթացին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, կապի և տրանսպորտի, էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների նախարարությունների, Ազգային Ժողովի պաշտպանության և ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների, Ոստիկանության և Ազգային ավտանգության խորհրդի աշխատակազմի փորձագետները:


 

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply