200 ուսուցչուհի անվճար բուժզննում կանցնի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2011 16:42

Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը, “Օն Քլինիք-Անի” միջազգային բժշկական կենտրոնն ու ՀՀԿ կանանց խորհուրդը կին ուսուցիչների համար անվճար բուժհետազոտության ակցիա են կազմակերպել: Հոկտեմբերի 3-ից, 20 օր շարունակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 200 ուսուցչուհիներ անվճար բուժզննում կանցնեն բժշկական կենտրոնի կանանց առողջության կաբինետներում:

“Դպրոցը նախևառաջ ուսուցիչն է և, ըստ այդմ, նրանց առողջությունն առաջնահերթ է յուրաքանչյուրիս համար:Այսպիսով մենք նաև հերթական անգամ հավաստում ու փաստում ենք մեր վերաբերմունքը մատաղ սերնդի դաստիարակման գործի նվիրյալների հանդեպ, ինչը, վստահ եմ, անչափ կարևոր է նրանց համար:Նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական”,- շեշտել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Այս ակցիայի շրջանակում բուժհետազոտումը ներառում է թերապևտի խորհրդատվություն, ուլտրաձայնային հետազոտում, ինչպես նաև որոշ լաբորատոր հոտազոտություններ:

Յուրաքանչյուր ուսուցչի տրվելու է բուժզննման տվյալներով Առողջության անհատական անձնագիր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply