ԱԺ փոխնախագահ ընտրվեց Սամվել Նիկոյանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 20:57

ԱԺ հերթական քառօրյա նստաշրջանում 104 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ փոխնախագահ ընտրվեց միակ թեկնածու Սամվել Նիկոյանը: Իսկ ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը` 102 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ:
ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալուց և Արմեն Աշոտյանի` Կրթության և գիտության նախարար դառնալուց  հետո այս պաշտոնները թափուր էին մնացել:
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ,  ՀՀԿ քարտուղար և ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ  Սամվել Նիկոյանը հրաժարվեց վերջին երկու պաշտոններից:  ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նոր նախագահ է նշանակվել Գագիկ Մելիքյանը, իսկ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության քարտուղար` Էդուարդ Շարմազանովը:
«Ինձ համար առաջնայինը եղել և մնում է Մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքները մինչև վերջ «նամուսով» ավարտելու հարցը: Չեմ կարծում, թե այս գործընթացով զբաղվելու խնդիրը կարող է փոխանցվել մեկ ուրիշին, քանի որ որևիցե մեկը ժամանակային առումով չի կարող տիրապետել այս ամբողջ տեղեկատվությանը: Դա ոչ նպատակային քայլ կլինի, թեև նման հարց ոչ ոքի կողմից չի էլ առաջարկվել»,-ասաց  Նիկոյանը:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply