Ներկայացվել են քաղաքային հասարակական տրասպորտի մոնիտորինգի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2011 16:19

Մայրաքաղաքի հասարակական տրասպորտի հետ կապված սեպտեմբերի 27-ին անցկացված մոնիտորինգի արդյունքներն են ներկայացվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների եւ վարչական շրջանների աշխատակիցների կողմից կատարվել են դիտարկումներ մայրաքաղաքի հասարակական տրասպորտի երթուղիներում շահագործվող տրասպորտային միջոցներում:

Համապատասխանաբար ներկայացվել են դիտողություններ եւ առաջարկություններ հասարակական տրասպորտի աշխատանքի եւ տեղգտած թերությունների վերաբերյալ, որոնք ուսումնասիրվել եւ ամփոփվել են տրասպորտի վարչությունում:

Ավտոբուսային երթուղիներում սպասարկումը հիմնականումգնահատվել է բավարար, առանձին երթուղիներում շարժակազմերի ոչ բավարար քանակի պատճառով շարժման միջակայքերը եղել են երկար. մասնավորապես   22, 32, 38 եւ 79 համարի ավտոբուսների դեպքում:

Արձանագրվել են նաեւ թերություններ. առկա են շահագործման ժամկետներն անցած (հիմնականում”ՌԱՖ” եւ”ԵՐԱԶ” մակնիշների), տեխնիկապես անսարք միկրոավտոբուսները, որոնք աշխատում ենգերծանրաբեռնված  վիճակում£ Առավոտյան”պիկ” ժամերին, փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը չի բավարարում, ինչի հետեւանքով էլ կանգառներում առաջանում են կուտակումներ: Առանձին շարժակազմերումգրացվել է  ոչ բավարար սանիտարական վիճակ, վարորդների կողմից ծխելու, ուղեսրահում երաժշտություն միացնելու,  ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու և այլ դեպքեր:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու եւ պատշաճ ուղեւորափոխադրում ապահովելու ուղղությամբ, շեշտելով, որ հակառակ դեպքում երթուղիները շահագործող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության:

Ելնելով մոնիտորինգի արդյունքներից` առաջարկվել է արագացնել մայրաքաղաքի հասարական տրասպորտի նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի հիման վրա կկազմակերպվեն նոր մրցույթներ£ Արդյունքում երթուղիների մի մասում կշահագործվեն մեծ տեղատարողության ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսների մասով զգալիորեն կբարելավվի թե տեխնիկական, թե սպասարկման որակը£

Զեկուցվել է նաև, որ երթուղային նոր ցանցը նախնական տարբերակով արդեն պատրաստ է եւգտնվում է վերջնական քննարկման փուլում:

Անդրադառնալով մայրաքաղաքի` հատկապես դպրոցների, մանկապարտեզների և այլ ուսումնական հաստատությունների հարակից փողոցներիգծանշմանգործընթացին` նշվել է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է վաչական շրջանների աշխատակազմերին` մեկ անգամ եւս ճշգրտել եւ համաձայնեցման ներկայացնել մայրաքաղաքի այն փողոցներն ու հատվածները, որտեղ հետիոտն անցումներիգծանշման անհրաժեշտություն կա:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում աղբահանությանգծով տնտեսվարող սուբյեկտների հետ մինչ օրս կնքվել է 11.141 պայմանագիր: Հավաքագրման ցուցանիշը կազմում է մոտ 70 տոկոս, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 7 տոկոսով:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապվածª հանձնարարվել է աջակցել համատիրություններին` բազմաբնակարան շենքերում մասնակի նորոգման աշխատանքների իրականացման համար: Միաժամանակ զեկուցվել է, որ մինչ օրս կատարվել է 73.924 քմ  հարթ  եւ  29.956 քմ թեք տանիքների նորոգում, ապակեպատվել է 8908 քմ տարածք, 469 մուտքերում տեղադրվել են նոր դռներ: Իրականցվել է նաեւ 12.595գծմ  ջրթափ խողովակների նորոգում, ջերմամեկուսացվել է 2140գծմ խողովակ:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ձմռան նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակովգույքագրել եւ ներկայացնել բազմաբնակարան շենքերի վիճակի վերաբերյալ ֆինանսականգնահատական:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply