Հոկտեմբերի 12-ին հանրապետությունում կմեկնարկի մարդահամարը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 3, 2011 15:22

Հոկտեմբերի 12-ին հանրապետությունում կմեկնարկի մարդահամարը: Այս առնչությամբ, այսօր` հոկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել Հայաստանում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Քննարկվել է հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Ա. Գեւորգյանը հորդորել է բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին` աջակցել գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել միջազգային եւ տեղական  կազմակերպություններին` գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն` իրազեկման աշխատանքներին աջակցության պատրաստակամության համար:Փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ պայմաններն ապահովված են` գործընթացի բնականոն իրականացման համար եւ հույս հայտնել, որ միջոցառումը կանցկացվի կազմակերպված:

 

NEWS.am

 

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply