Ֆիզիոլոգիայի ու բշկության բնագավառում Նոբելյան մրցանակ են հանձնել իմունիտետի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2011 15:11

Ստոկհոլմում հայտնի են դարձել  ֆիզիոլոգիայի ու բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակակիրները: Մրցանակը` 10 մլն շվեդական կրոն  (1,4 մլն  ԱՄՆ դոլար) հանձնվել է  3 գիտնականի` «բնածին իմունիտետի ակտիվացումը» ուսումնասիրության համար:

Մրցանակակիրներն են` Բրյուս Բյոթլերը, Ժյուլ Հոֆմանն ու Ռալֆ Շտայնմանը:  Պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

Բնածին իմունիտետը կենդանի օրգանիզմների այն հատկությունն է, երբ ճանաչում ու վնասազերծում են ախտածին մարմիններին, նույնիսկ եթե դրանց  հետ մինչ այդ չեն շփվել: Դա էվոլյուցիոն հնագույն համակարգ է ու հատուկ է շատ բազմաբջիջ կենդանիների ու բույսերի:

Այս տարվա մրցանակակիրները մի շարք հետազոտություններ են արել, որոնք օգնել են հասկանալու, թե ինչպես  են «միանում» բնածին համակարգերը վարակակիր ագենտների հետ հանդիպման ժամանակ ու ինչ փոխհարաբերության մեջ են այդ համակարգերը ձեռքբերովի իմունիտետի (որն ավելի բարդ է ու կատարյալ) մեխանիզմների հետ:

Հոֆմանն ու Բյոթլերը 2011-ի ամռանն արժանացել են իրենց աշխատանքի համար ասիական Նոբելյան ` Շոուի մրցանակի: Այն մոտավորապես 1 մլն դոլար է:

 

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply