Անհետ կորածների թիվը 7 է
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 15:07
Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին երեկ երեկոյան տեղի ունեցած սողանքի պատճառով անհետ կորած անձանց թիվն 14:56-ի դրությամբ 7 է. այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Անհետ կորած անձանց անուններն են.
1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
Նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված 1962 թ. ծնված Մամիկոն Գասպարյանը, 1984 թ. ծնված Ալեքսանդր Բաղդասարովը, 1986 թ. ծնված Տիգրան Մեջինյանը, 1975 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Վարդան Կարապետյանը, 1970 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Արտակը կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ և ասել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
